Տավուշի գյուղերը «վերադարձնելուց» հետո, ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են արծվաշենյան «տեղեկատվական գրոհը»: «Բաշքենդը հին ադրբեջանական հող է», «Բաշքենդն Ադրբեջանի անբաժանելի մասն է», «Հայաստանը Բաշքենդի նկատմամբ որևէ իրավական հիմք չունի», «Հայերը կամավոր են լքել Բաշքենդը», «1992 թ. Հայաստանը հրաժարվել Բաշքենդից»:
Երեկվանից սկսած, ահա այսպիսի պնդումներ են տեղ գտնում ադրբեջանական մամուլում:
Բացառությամբ հայկական մամուլում տպագրված մեկ-երկու հոդվածի, հայ հասարակությունում դեռ չի ձևավորվել Արծվաշենի վերադարձը պահանջող քաղաքական օրակարգ:
Հապաղելն այլևս նշանակում է կորցնել Արծվաշենը վերադարձնելու հույսը:
Համակարգված գործողություններ են անհրաժեշտ ոչ միայն տարածքներ չզիջելու (ինչպես Տավուշում), այլև տարածքներ վերադարձնելու համար:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ